
ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր` նոյեմբերի 28-ին, սպասվում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի այցը Հայաստան:
Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը: Այցը կկայանա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին ԵՄ աջակցության շրջանակներում:
28.11.2011