
ԱՄՀ. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՆ
ԱՄՀ ղեկավարության մոտ հետզհետե մեծանում են կասկածները, որ Հունաստանին հնարավոր է փրկել գործող ծրագրի օգնությամբ: Այժմ Հունաստանը բանակցություններ է վարում 130 մլրդ եվրո գումարի չափով նոր վարկի ստացման շուրջ: ԱՄՀ վերլուծաբանները չեն հավատում, որ հունական կառավարությունը կկարողանա կատարել իր ֆինանսական պարտավորությունները, եթե մոտակա ժամանակահատվածում կարգի չբերի վատացող տնտեսության վիճակը փրկող միջոցառումների հստակ փաթեթը:
Այդ հարցը կքննարկվի հունվարի կեսին այսպես կոչված «եռյակի» Հունաստան այցի ժամանակ: «Եռյակը» կազմում են ԱՄՀ, ԵՄ և ԵԿԲ: Նրանք Հունաստանից կպահանջնեն բյուջեի կոնսոլիդացիա, ինչպես նաև ԵՄ մյուս երկրներից` մեծացնել Հունաստանի ֆինանսական օժանդակության չափը:
Եվրահանձնաժողովը, հերթական վարկի տրամադրման նախապայման է համարում Հունաստանի բյուջետային ծախսումների կրճատումը:
11.01.2012