
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Թուրքիան խիստ միջոցներ կձեռնարկի ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Անկարայի կողմից կիրառվող պատժամիջոցները այսօր երկրի խորհրդարանում կբարձրաձայնի վարչապետ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ այս գիշեր երկար քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։
24.01.2012