
Կերտենք խաղաղություն միասին
“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է “Միասին” ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք հայտարարել “Խաղաղություն” թեմայով լուսանկարների և տեսահոլովակների մրցույթ:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 40 տարեկան, վերջին 3 տարիների ընթացքում ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալած անձինք: Հեղինակների ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը (CV) և Ձեր հեղինակային աշխատանքների (այս փուլում լուսանկար կամ տեսահոլովակ` ցանկացած թեմայով) 1-3 օրինակ կամ տեղեկատվություն արված աշխատանքների մասին info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք նամակն ուղարկել “Մրցույթի մասնակացության հայտ” նշումով:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով:
Կանխավ շնորհակալություն,
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ