
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԵՄ-ԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑՈՒՄ
Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է Եվրամիությանը ճգնաժամի հարցում աջակցության տարբերակների վերանայման մասին` Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) և Եվրոպական ստաբիլիզացիոն մեխանիզմի (ESM) միջոցով:
Քանի որ ԵՄ հանդիսանում է Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, Պեկինը հետաքրքրված է եվրոպական արժույթի կայունությամբ:
Խոսելով պարտքային խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, Չինաստանի վարչապետը հույս է հատնել, որ այդ գործում առաջին հերթին ակտիվություն ցույց կտան ԵՄ երկրները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Չինաստանը կարող է օգնություն առաջարկել ճգնաժամի լուծման հարցում:
Այդ խնդիրը չի սահմանափակվում Եվրոպայի շրջանակում` վերաբերելով նաև ամբողջ աշխարհին, այդ թվում` Չինաստանին:
03.02.2012