
ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Իսլանդիայի նախկին վարչապետ Գեյր Հորդեն այսօր կկանգի դատարանի առաջ: Այդ մասին հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները: Հորդեն մեղադրվում է պետության անփույթ կառավարման մեջ, ինչը հանդիսացավ պետության` 2008թ. ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվելու պատճառներից մեկը:
Բանկային համակարգի սարսափը երկիրը հանգեցրեց փաստացի կոլապսի:
Իսլանդիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի տվյալներով, Հորդեն դեռևս 2008թ. գարնանը տիրապետում էր սպառնացող ֆինանսական ճգնաժամի մասին տեղեկատվությանը:
Նշենք, որ սա պատմության մեջ առաջին անգամն է, երբ ղեկավարին նման մեղադրանք է ներկայացվում:
05.03.2012