
ԱլԳ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում, մարտի 26-28-ին տեղի կունենա Եվրոպական հանձնաժողովի «Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողով»: Այդ մասին այսօր` մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանը:
Այս ծրագրի նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի երիտասարդության միջև շփումները:
ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան նշել է, որ երևանյան համաժողովը Արևելյան գործընկերության առաջին կարևոր միջոցառումն է 2012 թ.: Համաժողովն անցկացվելու է «շփումներ մարդկանց միջև» կարգախոսով:
Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում երևանյան համաժողովին:
26.03.2012