
«Իմ եվրոպացի ընկերը և ես» Երիտասարդական մրցույթ
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու “Իմ եվրոպացի ընկերը և ես” խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթին:
Հաղթողը կստանա նոր iPad3
Ո՞վ կարող է մասնակցել
- ՀՀ քաղաքացիներն ու բնակիչները
- Սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանողները
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ
Ինչպե՞ս մասնակցել
- պատրաստել կարճ տեսակոլովակ (60վյրկ.)
- ներբեռնել այն YouTube
- լրացնել հայտը՝ ներառելով տեսահոլովակի հղումը և ուղարկել europeday@deem.am հասցեին
- մինչև 2012 թ. մայիսի 9-ը՝ ժ. 24:00-ն (Երևանի ժամանակով):
Ե՞րբ են հայտարարելու արդյունքները
Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ՝ 2012թ. մայիսի 12-ին Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Աբովյան հատվածում)
Նշում. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ: Խնդրում ենք հայտը ուղարկելիս նշել “Եվրոպայի օրը Հայաստանում Երիտասարդական մրցույթ 2012”:
Նորույթ! Մրցույթը խրախուսում է միջմշակութային երկխոսությունը: Մրցույթի պարտադիր պայման է տեսահոլովակը պատրաստել Եվրոպայի երկրներից մեկում բնակվող եվրոպացի ընկերոջ, ծանոթի կամ որևէ մեկի հետ, ով կցանկանա աջակցել ձեզ:
Տեսահոլովակի թեման
Ձեր տեսահոլովակում դուք պետք է համառոտ կերպով ներկայացնեք ձեզ և այնուհետև անդրադառնաք հետևյալ հարցերից բոլորին կամ մի քանիսին
- Եվրոպական միություն. Ինչպիսին է ձեր հասակակից երիտասարդների կյանքը ԵՄ-ում
– Իմ ընկերոջ երկիրը. Պատմեք այն արժեքների և ընդհանրությունների մասին, որ դուք և ձեր եվրոպացի ընկերը կիսում եք.
- Իմ եվրոպացի ընկերը. Ցույց տվեք, թե մշակութային տեսանկյունից ինչ տարբերություններ և ընդհանրություններ կան ձեր և ձեր եվրոպացի ըներոջ միջև.
– Ընկերություն. Պատմեք, թե ինչ եք սովորել կամ բացահայտել միմյանց երկրների մասին ձեր ընկերության շնորհիվ:
Լեզու
Դուք կարող եք օգտագործել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ առհասարակ գերադասել չօգտագործել որևէ բառ:
Ուշադրությու’ն. տեսահոլովակի վերջում դուք պետք է հրավիրեք ձեր ընկերներին միանալու մայիսի 12-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությանը:
Երբ ձեր տեսահոովակը տեղադրվի Հայաստանում Եվրոպայի օրվա Facebook էջին, հրավիրեք ընկերներին քվեարկելու տեսակոլովակի օգտին: Ամենից շատ ձայներ հավաքած տեսահոլովակը կարժանանա ժյուրիի կողմից հավելյալ միավորի:
Մրցույթին դուք կարող եք ներկայացնել միայն մեկ տեսահոլովակ:
Ինչպե՞ս Եվրոպայից որևէ մեկին ներգրավել և/կամ ներկայացնել տեսահոլովակի մեջ
Շփվելու բազմաթիվ հնարավորություններ կան: Եթե Եվրոպայի որևէ երկրում ընկեր չունեք, կարող եք օգտվել սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունից, կամ դիմել հայաստանցի ընկերներին, ովքեր եվրոպացի ծանոթներ ու ընկերներ ունեն: Հայաստանում գործում են նաև Եվրոպայի և Եվրոպական միության հետ գործակցող մի շարք երիտասարդական ծրագրեր և կառույցներ, որոնք կարող են ուղղորդել ձեզ:
Եվրոպայի ներկայացուցիչներին խնդրեք իրենց և իրենց երկրների մասին նյութ ուղարկել՝ ներառելու ձեր տեսահոլովակում, կամ այն պատրաստեք միասին: Եթե ցանկանում եք քայլ կատարել, անպայման շատ ուղիներ կգտնեք հաղորդակցվելու եվրոպացի երիտասարդների հետ, ովքեր ձեզ կօգնեն մրցույթին մասնակցել և հաղթել:
Ինչքա՞ն պետք է լինի տեսահոլովակի տևողությունը
Տեսահոլովակը պետք է լինի մեկ րոպեից ՈՉ երկար` ներառյալ փակման մասը:
Հանձնաժողովը չի դիտարկի երկու րոպեից երկար տևողություն ունեցող տեսահոլովակները:
Օգտագործեք ձեր ստեղծագործ միտքը և փորձեք արտահայտել ձեր գաղափարները տեսողական առարկաների, խոսքերի և երաժշտության միջոցով 60 վայրկյանում:
Ովքե՞ր են ընտրելու հաղթողին և ե՞րբ են հայտարարվելու մրցույթի արդյունքները
Հաղթողը կընտրվի ժյուրիի կողմից` մրցույթին ներկայացված աշխատանքի` պահանջներին համապատասխանելու և ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու չափանիշներով: Հաղթողի ընտրության հարցում դեր է ունենալու նաև YouTube-ում և միջոցառման Facebook-ի պաշտոնական էջում քվեների (“vote”) քանակը: Խրախուսե’ք ձեր ընկերներին քվեարկելու ձեր օգտին մինչև մրցույթի վերջնաժամկետը` 2012թ. մայիսի 9-ը:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ` 2012թ. մայիսի 12-ին: Միջոցառման մանրամասները կհաղորդվեն նախապես:
Արդյո՞ք տեսահոլովակը պետք է լինի մասնագիտորեն նկարահանված և խմբագրված:
Մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ լինել: Ազատ կարող եք օգտագործել ցանկացած տիպի տեսախցիկ կամ նույնիսկ բջջային հեռախոս, ծրագրեր և ռեսուրսներ: Դուք ազատ եք նկարահանել ձեր տեսահոլովակը ավելի քան մեկ կադրից, ավելացնել բացատրություններ, նկարներ կամ այլ նյութեր:
Ստեղծագործական հետաքրքրիր գաղափարները ողջունելի են:
Այնուամենայնիվ, նշենք, որ տեսահոլովակի ձայնը պետք է պարզ լսելի լինի. եթե դուք ցանկանում եք ձայնագրությունը կատարել դրսում, օգտագործեք բարձրախոս կամ համոզվեք, որ շատ խանգարող աղմուկ չկա շրջակայքում, որը ձեր ձայնը անըմբռնելի կդարձնի:
Ես ունեմ տեխնիկական խնդիրներ կապված տեսահոլովակի ներբեռնման հետ. ի՞նչ կարող եմ անել
Եթե արդեն հետևել եք ներբեռնման ուղեցույցին, մինչ այլ գործողություն անելը, խնդրում ենք օգտվեք YouTube-ի օգնության ռեսուրսներից (“help”): Եթե այնտեղ չգտնեք ձեր հարցի պատասխանը, զանգահարեք մեզ 094 44 33 36 հեռախոսահամարով, և մենք կփորձենք օգնել:
Քանի որ միշտ էլ առկա է տեխնիկական խնդիրների վտանգ մենք խորհուրդ ենք տալիս տեսահոլովակի նկարահանումն ու ներբեռնումը չհետաձգել մինչև վերջնաժամկետի օրը: Ուշացումով կամ թերի ներկայացված աշխատանքները չեն դիտարկվի ժյուրիի կողմից:
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ: