
Հետազոտության և վերլուծության դրամաշնորհային ծրագրի հայտարարություն Քաունթերփարթ ինթերնեշնլ-ի կողմից
Դիմում-հայտ ներկայացնելու հրավեր
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչությունը հրավիրում է Հայաստանում գրանցված և գործող շահույթ չհետապնդող և ոչ պետական կազմակերպություններին մասնակցելու Հետազոտության և վերլուծության դրամաշնորհային ծրագրին:
Քաունթերփարթ ինթերնեշնլը միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է համայնքների և քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում` կայուն լուծումներ առաջարկելով համընդհանուր մարտահրավերների համար:
Հետազոտության և վերլուծության դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» (ՔՀՏԻԱ) քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը: Առավել բովանդակային քաղաքացիական մասնակցության, հանրային շահերի արդյունավետ պաշտպանության կարելի է հասնել հանրային քաղաքականության ձևավորմանը մասնակցելու մեխանիզմների ստեղծման միջոցով, որոնց հետազոտական կենտրոնները և կազմակերպությունները կարող են անմիջապես նպաստել` իրենց մասնագիտական կարողությունների փաստացի հանրային քաղաքականության հետազոտություն և վերլուծություն իրականացնելու շնորհիվ:
Հետազոտության և վերլուծության դրամաշնորհների նպատակն է աջակցել հանրային քաղաքականության հետազոտության և վերլուծության ծրագրեր իրականացնելուն` նպաստելու առավել ընդգրկուն, փաստացի և տվյալների հիման վրա կայացրած որոշումների ազգային կամ տեղական հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներին: Մասնավորապես, հետազոտական կազմակերպությունների կողմից կատարած հանրային քաղաքականության ուսումնասիրությունները կարող են պետական պաշտոնյաներին և գերատեսչություններին տրամադրել առավել խորը տեղեկատվություն և ուսումնասիրություն տվյալ խնդրի շուրջ և ընձեռել հնարավորություն մասնակցելու հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներին, ինչպես նաև լավագույն միջազգային փորձին ծանոթանալու հնարավորություն: Ծրագրերը կարող են ուղղված լինել առկա քաղաքականությունների և դրանց արդյունավետության գնահատմանը, նոր քաղաքականությունների մշակմանը (ներառյալ քաղաքականությունների ֆիսկալ բաղադրիչների և 2013թ. պետական բյուջեի նախագծի ուսումնասիրություն, ինչպես նաև 2012թ. պետական բյուջեի կատարողականի վերլուծություն):
Հանրային քաղաքականության ուսումնասիրության թեմաները կանդրադառնան կոնկրետ խնդիրների և կոչ կանեն տվյալ խնդրի վերաբերյալ խորը ուսումնասիրություններ կատարել (ներառելով հնարավոր ազդեցության վերլուծություն, սահմանափակումների և խնդիրների հնարավոր լուծումներ և քաղաքականության փոփոխման և բարելավման առաջարկներ, քաղաքականությունների ազդեցություն մարգինալ կամ խոցելի խմբերի (օրինակ կանանց և երիտասարանդերի), կամ ֆոնդերի ոչ համաչափ բաշխվածության հետևանքները Երևանի – մարզերի կամ քաղաքային– գյուղական համայնքներ վրա և այլն):
Հնարավոր լայն հանրային քաղաքականության ուսումնասիրության օրինակների թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Տեղական ինքնակառավարմանն առնչվող քաղաքականության բարեփոխում
- Ժողովրդավարական կառավարում
- Քաղաքացիական իրավունքներ և մարդու իրավունքներ
- Հակակոռուպցիոն քաղաքականություն
- Բանապահպանական քաղաքականություն
- Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում
- Ընտրություններ և ընտրական համակարգին առնչվող բարեփոխումներ
Հետազոտության և երկխոսության ծրագրերը կարող են անդրադառնալ հանրային քաղաքականության ամբողջական ցիկլին (խնդրի վերհանում, կանխատեսման տարբերակներ, տվյալ քաղաքականության կիրառման ծախսերի և առավելությունների վերլուծություն, քաղաքականության կիրարկում և գնահատում) կամ դրա մի մասին: Առաջարկ-հայտերը կարող են ներառել քաղաքականության հարցեր, որոնք պահանջում են քննարկում ինչպես նաև հիմնական շահառուների ընտրում` հրավիրելու մասնակցելու քաղաքականության զարգացմանը:
Առաջարկված ծրագրերը պետք է փորձեն աջակցել քաղաքականություն մշակողներին` ներկայացնելու հանրության համար կարևորություն հանդիսացող հարցերը:
Հետազոտությունը կարող է ներառել թեմաների այնպիսի շարք, ինչպիսիք են քաղաքականության ձևավորման առաջարկ-տարբերակներ տնտեսական վերլուծության, առողջապահության, կրթության կամ մարդու իրավունքների ոլորտներում և այլն:
Առաջարկների մեկ այլ շարք կարող է ուղղված լինել աջակցելու ընտրված թեմաների քննարկմանը, քաղաքականության երկխոսության և արդյունքների տարածմանը: Դրամաշնորհային ծրագրերը կարող են օգնել տեղական ինքնակառավարման մարմիններին մասնակցելու քաղաքականության կիրարկմանը, օր`. հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, ուժեղացնելու քաղաքականության իրավակիրարկման մեխանիզմները, խթանելու վարչական և կանոնակարգային փոփոխությունները հանրային կառավարման ոլորտում, և փոփոխելու օրենքները, ընթացակարգերը և գործընթացները: Վերջիվերջո, հանրային քաղաքականության և երկխոսության ծրագրերը կարող են նվիրված լինել ծրագրային և քաղաքականության գնահատմանը` մշակելու մեխանիզմներ արդեն մշակված քաղաքականության բարեփոխումները գնահատելու և կանանց, երիտասարդների, տղամարդկանց խմբերի, Երևանի ու մարզերի, ինչպես նաև այլ շահառու խմբերի վրա քաղաքականությունների ազդեցությունը գնահատելու համար:
ՔՀՏԻԱ ծրագրի շրջանակներում հետազոտության և վերլուծության ծրագրերը բաղկացած պետք է լինեն ուսումնասիրություն-վերլուծությունից, հանրային իրազեկումից, որը ուղղված կլինի պետական մարմիններին տվյալ խնդրի շուրջ ներգրավելուն:
Հետազոտության իրականացումը
Կարևոր է, որպեսզի իրականացվի փաստերի վրա հիմնված քաղաքականության հետազոտություն և վերլուծություն, որը տվյալ խնդրի շուրջ կարտահայտի հստակ դիրքորոշումներ և կներկայացնի այլընտրանքներ քաղաքականություն ձևավորողների համար, առաջարկներ հանրային քաղաքականության գործընթացների և կիրարկման/ փոփոխությունների համար:
Այս դրամաշնորհային ծրագիրը չի կարող օժանդակել այն ակադեմիական, տեսական հետազոտություններին, որոնք չեն ներկայացնում պրակտիկ քաղաքականության կիրարկման հնարավոր ազդեցությունը կոնկրետ շահառուների խմբի վրա: Առաջարկվող ծրագրերը պետք է կիրառեն քաղաքականության վերլուծությունը և հետազոտությունը առաջադրելու նոր մոտեցումներ, լրացնելու կամ բարելավելու առկա քաղաքականությունը, որը կրում է բացասական բնույթ կամ կենսունակ չէ:
Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար Քաունթերփարթից պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 3 700 000 ՀՀ դրամը և կարող է ուղղված լինել առաջարկվող ծրագրի վարչական, ծրագրային և մարդկային ռեսուրսների ծախսերի համար:
Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպությունից ներդրում` առնվազն 20%-ի չափով: Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական: Ներդրումները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ (այլ դոնոր, մասնավոր աղբյուրներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության տրամադրած ֆինանսավորումը չի կարող դիտարկվել որպես ներդրում:
Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2013 թ-ի հունվարի 30-ը:
Դրամաշնորհներից յուրաքանչյուրը կամրագրվի պայմանագրի միջոցով, որում հստակ շարադրված կլինեն դրամաշնորհի պայմանները, ինչպես նաև կողմերի պարտականությունները: Թույլատրելի ծախսերը այս դրամաշնորհի շրջանակներում կարող է ընդգրկել աշխատակազմի ընդունակությունների զարգացում, մոնիտորինգի և գնահատման իրականացում, վարչական ծախսեր, աշխատակազմի աշխատավարձ, ինչպես նաև անդամակցության և տվյալների բազայից օգտվելու վճարներ, որոնք համահունչ են տվյալ կազմակերպության առաքելությանը:
Ներկայացվող ծրագրի առաջարկները պետք է համապատասխանեն ծրագրի առաջարկի ձևաչափին և էջերի քանակի համար նշված սահմանափակումներին:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012 թ-ի հունիսի 27-ը, ժ.15:00-ը:
Click to download budget narrative