
ՍԱՐԿՈԶԻԻ ՏՈՒՆԸ ՀԵՏԱԽՈՒԶԵԼ ԵՆ
Ֆրանսիացի ոստիկանները հետախուզություն են անցկացրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տանը, հայտնում է EuroNews-ը: Լքելով Ելիսեյան պալատը Սարկոզին զրկվել է անձեռնմխելիությունից և ոստիկաններն ազատ կարող են շարունակել դեռևս ընթացքի մեջ գտնվող «Բետանկուրի գործը»:
Իրավապահները կասկածում են որ աշխարհահռչակ L’Oreal կոսմետիկական ընկերության սեփականատեր, ամենահարուստ ֆրանսուհի Լիլիան Բետանկուրը 150 հազար եվրո է տրամադրել Սարկոզիի քարոզարշավի համար: Այս մասին քննիչներին հայտնել է Բետանկուրի հաշվապահը:
Մեղարդվող Սարկոզին, ով հերքում է մեղադրանքը, հետաքննության ժամանակ տանը չի գտնվել. Նա կնոջ՝ Բրունիի և երեխաների հետ հանգստանում է Կանադայում: Վերադարձին Սարկոզիին սպասում են քննիչների հարցերն ու այլ մեղադրանքները:
04.07.2012