
Ղուրանն այրած քարոզչին արգելել են ժամանել Գեմանիա
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ֆլորիդայի քարոզիչ Թերի Ջոնսի մուտքը Գերմանիա: Վերջինս այրել էր Ղուրանը: “Արգելքը մտցվել է Գերմանիայի տարածք ժամանելու մասին օրենքի և Շենգենյան համաձայնության հիման վրա”,-նշել են նախարարությունում:
Տվյալ քայլը կապված է իսլամական երկրներում Մուհամեդ մարգարեի մասին պատմող ֆիլմի տարածման պատճառով սկսված բռնությունների հետ: Ջոնսը պետք է մոտ ժամանակներս ժամաներ Գերմանիա:
17.09.2012