
ՀՈՒՆԱՍՏԱՆ. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՍՏՈՎ ՓԱՄՓՈՒՇՏ Է ՍՏԱՑԵԼ
Հունաստանի ֆինասների նախարար Յաննիս Ստուրնարասը փոստով փամփուշտ է ստացել: Նման կերպ ահաբեկիչները երբեմն իրենց զոհին տեղյակ են պահում սահմանված վերջնագրի մասին. կա´մ հրաժարվել որոշ պարտականությունների կատարումից, կա´մ դառնալ մարդասպանի թիրախ:
Անսովոր նամակի հեղինակն արդեն հայտնի է: Այն ուղարկել է “Ղրիմյան հեղափոխություն” կազմակերպության անդամներից մեկը, ով դեմ է հանդես գալիս քաղաքացիներին իրենց տներից հարկերը չվճարելու համար վտարելու մասին գործող ծրագրին:
05.02.2013