
Արևելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզի երկկող ձևաչափ՝ 2013թ. գագաթաժողովին ընդառաջ
2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է ԱլԳ գագաթաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են Արևելյան գործընկերության ծրագրում ներգրավված վեց երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս) կողմից բարեփոխումների իրականացման գործընթացում արձանագրած առաջընթացը և հնարավոր է համարվում դրանցից մի քանիսի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը:
2012թ. մայիսին 15-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի կողմից հրապարակվեց ԱլԳ 2012-13 Ճանապարհային քարտեզը, որը բաղկացած էր երեք մասերից՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ուղղված համատեղ հաղորդագրությունից, և երկկողմ ու բազմակողմ ձևաչափեր ներառող Ճանապարհային քարտեզից:
Ինչպես և խոստացել էինք, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱլԳ Ճանապարհային քարտեզի երկկողմ ձևաչափը ներկայացնող փաստաթղթի հայերեն թարգմանությունը։
Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ԱլԳ վեց երկրների՝ եվրաինտեգրման ուղղությամբ արձանագրած առաջընթացի մասին, համեմատության մեջ դիտարկել նրանց ձեռբերումներն ու երկրներից յուրաքանչյուրի առջև դրված խնդիրները, դրանց հասնելու համար ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Այն ավելի մատչելի և հստակ է դարձնում Արևելյան գործընկերության ծրագրի էությունն ու եվրաինտեգրման քաղաքականության իրականացման ուղիներն ու արդյունքները։
Մեր ռոսուրսների բաժնում արդեն տեղ են գտել վերը նշված համատեղ հաղորդագրության հայերեն թարգմանությունը և ԱլԳ Ճանապարհային քարտեզի բազմակողմ ձևաչափի հայերեն տարբերակը:
Փաստաթղթերը թույլ են տալիս գործընկերության բոլոր բաղադրիչների սահմաններում ստանալ համեմատական պատկեր՝ բացահայտող ԱլԳ երկրների մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև հստակ պատկերացում կազմել տարբեր ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունն իրականացրել է մեր կազմակերպությունը:
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ