
ԻՏԱԼԻԱ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարության ներքո գտնվող աջ կենտրոնամետ կոալիցիոն դաշինքը հավաքած ձայների քանակով առաջ է անցնում Իտալիայի սենատի ընտրություններում:
Նախկին վարչապետի կուսակցությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում Իտալիայի կարևորագույն շրջաններում՝ Լոմբարդիում, Սիցիլիայում և Կամպանիում:
26.02.2013