
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԱՀԿ-ՈՒՄ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար և ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդին կներկայացնի ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության հռչակած գերակայությունները:
Նշված գերակայությունները ներառում են Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդումը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանումն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը:
06.06.2013