
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲՆԱԴՅԱՆՆ ԿՄԵԿՆԻ ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։
17.06.2013