
Արևելյան գործընկերության երիտասարդների ֆորում
ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության և Արևելյան գործընկերության 4-րդ` “մարդկանց միջև շփումներ” պլատֆորմի շրջանակներում հոկտեմբերի 22-25-ը Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվելու է Արևելյան գործընկերության երիտասարդների ֆորում:
Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, անհրաժեշտության դեպքում ապահովվելու է նաև ռուսերեն թարգմանություն:
Ֆորումին մասնակցելու համար հայտարարված է դիմում-հայտերի ընդունելություն: Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը: Մասնակիցների ընտրության մասին կհայտարարվի սեպտեմբերի 20-ին:
Հայտարարության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակում: