
Նյութերի (բուկլետներ, գրքույկներ, թռուցիկներ և այլն) տարածման ծառայությունների մատուցման մրցույթ
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն հրավիրում է համագործակցության ՀՀ-ում հիմնադրված, իրազեկման նյութերի (բուկլետներ, գրքույկներ (բրոշյուրներ), թռուցիկներ և այլն) տարածմամբ զբաղվող իրավաբանական անձանց` ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրազեկման նյութերի տարածման ծառայություններ մատուցելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար info@europeanintegration.am էլ. հասցեին պետք է ուղարկել նամակ հետևյալ կից փաստաթղթերով`
- հակիրճ տեղեկատվություն կազմակերպության և կազմակերպության փորձի մասին,
- իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի scan արված տարբերակը:
Խնդրում ենք նամակը վերնագրել “Նյութերի տարածման մրցույթին մասնակցության հայտ”: Խնդրում ենք նաև նամակում նշել կոնտակտային տվյալներ:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ 10:00-18:00 կամ գրել վերը նշված էլեկտրոնային հասցեին:
Կանխավ շնորհակալություն:
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ