
“Մենք” ամսագիր. այժմ արդեն առցանց
“Մենք” ամսագիրը հերթական անակնկալն է մատուցում իր ընթեցողներին: Այսուհետ այն կներկայացվի նաև առցանց տարբերակով: Հետաքրքրիր մշակութային նյութերը շատ են, սակայն այդ ծավալով տեղեկություն դժվար է տեղավորել ամսագրում: Առցանց տարբերակն ապահովում է հետադարձ կապի հնարավորություն, բացի այդ նման կերպ հնարավորություն է ստեղծվում կապող օղակ դառնալ նաև ընթերցողների միջև՝ միևնույն ժամանակ ընձեռելով ընթերցողի հետ համընթաց քայլելու հնարավարություն: Ահա այն դրդապատճառները, որոնք հիմք են հանդիսացել “Մենք” կայքի ստեղծման համար: Այս մասին “Մենք” կայքի շնորհանդեսի ժամանակ պատմեցին “Մենք”-ի առցանց խմբագրության կազմի աշխատակիցները: Նրանց նպատակներից է նաև երիտասարդ ստեղծագործողների համար իրենց կարծիքը հայտնելու, սեփական աշխատանքները հանրահայտ ստեղծագործողների աշխատանքների կողքին ներկայացնելու համար նոր հարթակ ստեղծելը:
Կայքի աշխատակիցների խոսքերով, այն հասանելի է չորս ռեսուրսներում, Facebook, YouTube, Google+, Twitter: Կայքում պահպանվել է հեշտ կողմնորոշվելու հնարավորությունը: “Menq.org“-ը բաղկացած է ութ հիմնական բաժիններից.
1. գրելու արվեստ
2. արվեստը խցիկում
3. արվեստը բեմում
4. ստեղծելու արվեստ
5. արվեստն առօրյա կյանքում
6. Մենք և արվեստը
7. կյանքն ինչպես կա
8. հոգեբանի անկյուն
Այս բոլոր բաժիններն ունեն իրենց ենթաբաժինները, որոնք կգրավեն նրանց, ովքեր հետաքրքված են հայկական մշակույթի ներկայով և ապագայով, ինչպես նաև միջազգային մշակութային շրջապտույտով մեր՝ հայերիս մասնակցությամբ: Կայքը կշարունակի հայկական մշակույթի առավել ճանաչելի դառնալուն ուղղված “Մենք” ամսագրի գործը՝ այդ ճանապարհին հավատարիմ մնալով եվրոպական չափանիշներին:
Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ