
Գերակայություններ
“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2000 թ.-ից, պաշտոնապես գրանցվել՝ 2002 թ.-ի նոյեմբերի 14-ին:
“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրության և իր Կանոնադրության հիման վրա:
Կազմակերպության նպատակները հիմնականում արտացոլվում են անվան մեջ: Հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների ամրապնդումն ու տարածումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացումը:
Մենք հավատացած ենք, որ այս ամենում իր ուրույն տեղն ու դերն ունի Հայաստանի Հանրապետության լիարժեք ինտեգրումը եվրոպական ընտանիքին:
“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության գործունեության հիմնական գերակայություններն են.
- եվրաինտեգրում,
- հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն,
- երիտասարդությանն առնչվող խնդիրներ,
- համագործակցություն ԶԼՄ-ների հետ
- աշխատանք ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում,
- եվրոպական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցերում:
- քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կառուցում և զարգացում:
Նշված ուղղություններով են հիմնականում նախագծվում, մշակվում և իրականացվում կազմակերպության ծրագրերը:
Կազմակերպության բազմամյա գործունեության ընթացքում այս գերակայություններով են կյանքի կոչվել մի շարք հետազոտություններ, հեռուստահաղորդումներ, հրատարակություններ, սեմինարներ, դասընթացներ, կոնֆերանսներ, քննարկումներ և այլ միջոցառումներ։